Արսեն Թորոսյանն առաջին անգամ է այս կարգավիճակով կառավարության նիստին մասնակցում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
11:08 28/08/2025
Հայաստան

Արսեն Թորոսյանն առաջին անգամ է այս կարգավիճակով կառավարության նիստին մասնակցում. Նիկոլ Փաշինյան

«Հրգելի՛ ընկերներ, այսօր ես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ներկայացրի նորանշանակ նախարար պրոն Թորոսյանին։ Նա առաջին անգամ է  այս կարգավիճակով կառավարության նիստին մասնակցում»,- գործադիրի հերթական նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության նոր անդամ Արսեն Թորոսյանին

 Նա հաջողություններ մաղթես Թորոսյանին։

«Ուզում եմ ողջունել իմ գործընկերներին և պատրաստակամություն հայտնել Ձեր գլխավորությամբ բոլորի հետ մեկտեղ, թե՛մեր նախարարության, թե՛ մնացած բոլոր առաջնահերթությունները առաջ տանել»,-իր հերթին ասաց Արսեն Թորոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Թորոսյանն առաջին անգամ է այս կարգավիճակով կառավարության նիստին մասնակցում. Նիկոլ Փաշինյան